Հայտնի նիդերլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի կտավը Փարիզում աճուրդով վաճառվել է 7,065 միլիոն եվրոյով,– Twitter-ում հաղորդել է Artcurial աճուրդի տունը։
«Կանայք ավազաբլուրներում ցանցերը նորոգելիս» կտավը, որը Վան Գոգը նկարել է 1882 թվականին, առաջին անգամ 20 տարվա մեջ աճուրդի է հանվել։ Նրա նախնական արժեքը 3-5 միլիոն եվրո է գնահատվել։
« Raccommodeuses de filets dans les dunes », the early work by Vincent #VanGogh just reached 7 065 000 € !! #Artcurial #ModernArt #auction
The sale continues here : https://t.co/P4fFvmQvs3 pic.twitter.com/aX30DmhXY5
— ARTCURIAL (@Artcurial) June 4, 2018
Այս բնանկարը պատկանում է Վան Գոգի վաղ շրջանի ստեղծագործություններին։ Նկարը ավելի քան բացառիկ է. այն նկարչի կայացման կարևոր փուլանիշն է համարվում»,– նշել է Artcurial-ի ներկայացուցիչ Բրունո Յուբերը։
Նկարը երկար ժամանակ պահվել է Հաագայի թանգարանում, այնուհետև տեղափոխվել է Մոնրեալի կերպարվեստի թանգարան, իսկ վերջին ութ տարիներին պահվել է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։









































