Ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն ձերբակալվել է Թուրքիայի Յալօվա քաղաքում։
Ինչպես փոխանցում է թուրքական Gazeteduvar-ը՝ ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեի ձերբակալությունը կապում են քաղաքական ենթատեքստով արված նրա ծաղրանկարների հետ։
Նշենք, որ նախկինում նա կրկին ձերբակալված է եղել ծաղրանկարի միջոցով Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։






































