Նյու Յորքի փողոցներից մեկն առաջարկում են անվանել ռուս գրող Սերգեյ Դովլաթովի անունով: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
63rd Drive փողոցի անվանափոխման վերաբերյալ պետիցիան հրապարակվել է change.org կայքում: Ակտիվիստներն առաջարկում են այն անվանափոխել Sergei Dovlatov Way-ով:
Հիմա հավաքվել է ավելի քան 1,1 հզ. ստորագրություն: Իշխանությունների կողմից պետիցիայի քննարկման համար հարկավոր է 18 հզ. ստորագրություն հավաքել:
Սերգեյ Դովլաթովը 1978-ին ԱՄՆ էր տեղափոխվել ԽՍՀՄ-ից՝ խուսափելով վերջինիս իշխանությունների կողմից ճնշումներից:









































