Ճապոնիայի «Ռիքեն» բնական գիտությունների ինստիտուտի մասնակիցները Մենդելեևի աղյուսակի 119-րդ տարրը սինթեզել փորձելու աշխատանքներ են ծավալել։ Դրա համար նրանք մտադիր ենք ավելի քան 5 անգամ բարձրացնել իրենց ձեռքի տակ եղած մասնիկների արագացուցչի հնարավորությունները, փոխանցում է Asahi պարբերականը։
Ավելի վաղ միևնույն խումբը հաջողությամբ ստացել է 113-րդ տարրը։ Այն կոչվել է «նիհոնիում» (Ng)՝ Նիհոն բառից (ճապոնացիների էթնոնիմը)։
Մենդելեևի աղյուսակի միայն 93 տարրերն են բնական։ Մյուսները՝ մինչև 118-րդ համարը, ստացվել են արհեստական սինթեզի միջոցով։








































