Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ «Ոսկե գնդակ»-ին պետք է արժանանա իր սանը` Ֆրանկ Ռիբերին:
«Ռիբերին արժանի է «Ոսկե գնդակ» ստանալ: Յուպ Հայնկեսի գլխավարությամբ և Ռիբերիի հետ նախորդ մրցաշրջանում «Բավարիա»-ն նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները: Ֆրանկն արժանի է բարձր գնահատականի: Սակայն Մեսսին և Ռոնալդուն նույնպես հիանալի ֆուտբոլիստներ են:
Շատ է խոսվել այդ մրցանակի մասին, բայց կարևոր է հիշել, որ Ֆրանկն անհավանական խաղ է ցուցադրել նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև իր ամբողջ կարիերայի ընթացքում: Նա արժանի է հաղթանակի, բայց ամենակարևորն այն է, որ նա երջանիկ է: Կնվաճի Ռիբերին «Ոսկե գնդակ»-ը, թե ոչ նրա կյանքը չի փոխվի, ինչպես նաև չի փոխվի մեր կարծիքը նրա մասին»,- ասել է մասնագետը:








































