PrettyLittle Thing-ի արտադրած նորույթը բուռն քննարկումների տեղիք է տվել բրենդի երկրպագուների մոտ: Սթրինգ-ջինսերը հավանական գնորդների զայրույթն են առաջացրել՝ գրում է segodnya.ua-ը:
Չափազանց կարճ վարտիքի չափեր ունեցող ջինսերի մասին օգտատերերից մեկը գրել է. «Ես, իհարկե, սիրում եմ PrettyLittle Thing, բայց սա ի՞նչ է»: Աղջկա թվիթը վիրուսային է դարձել:

Նոր բրենդային ջինսի լուսանկարները տարածվել են համացանցում: Շատերի կարծիքով՝ այդ շորտերը անվտանգ կլինի հագնել միայն տանը: Շուտով աղջիկները նաև պարզել են, որ դրանք նոր մոդել չեն: Ավելի վաղ ամերիկացի երգչուհի Ազիլ Բենքսը ունեցել է դրանցից իր զգեստապահարանում:









































