Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի քրեական դատարանը արդարացրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի զարմիկին՝ Ահմեդ Քադաֆի Ալ-Դամին, ով մեղադրվում էր ոստիկանության երեք սպաների մահափորձի, անօրինական զենք պահելու, իշխանություններին դիմադրելու մեջ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Լիբիայի տապալված և սպանված ղեկավարի զարմիկը Ինտերպոլի հարցման արդյունքում ձերբակալվել է մարտին Կահիրեում, որտեղ մշտական բնակություն է հաստատել 2011թ.: Ձերբակալության ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ նա վիրավորել է ոստիկանության սպաներից մեկին: Ավելի ուշ նրա տանը հայտնաբերվել է տարբեր տեսակի զինամթերք:
Նրա ձերբակալությունից անմիջապես հետո Լիբիան պահանջեց արտահանձնել գնդապետի եղբորը՝ նրան առաջադրելով կոռուպցիայի մեղադրանք: Սակայն Կահիրեում հայտարարել են, որ Ալ-Դամը կարող է արտաքսվել այն բանից հետո, երբ Եգիպտոսում ավարտվի նրա դեմ դատական գործընթացը:










































