Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Փոփոխությունը մեզ հանեց «լռված» վիճակից, բայց կան մտահոգություններ. Աշոտ Բլեյան

Երկրում հետհեղափոխական պրոցեսներ են, բուհերում սկսվել են գործընթացներ, ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը, համընդհանուր փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց. «Ամենամեծ բրենդը, միևնույն է, Հայաստանի փոփոխություններն են, և խորքային փոփոխությունները պետք է կազմակերպել ցնցումայինը ցանցայինի վերածելով: Կար մի գործ, որն իր գործիքներն էր պահանջում, իսկ հիմա մտել ենք ոչ թե հեղափոխական կոմիտեների շրջանը, այլ երևում է Ն. Փաշինյանի հաստատակամությունը երկիրը կառավարելու հարցում, և շատ կարևոր է, որ խոսքը արդեն հանրային կառավարման մասին է, այսինքն՝ բաց, փոփոխությունների հասարակություն է ձևավորվել, և ամեն մեկս՝ անհատ. խումբ, կազմակերպություն, պետք է փորձենք այս հանրային կառավարման մաս կազմել:

Չի կարող հեղափոխությունը չազդել ԵՊՀ-ի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կամ որևէ այլ կազմակերպության վրա: Ամեն մեկը կարող է կազմել փոփոխությունների հանրային ցանցի մաս և ինքնակազմակերպվել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ 20 տարվա խնդիրներ են կուտակվել, և ինչ-որ խմբեր կարող են խաթարել երկրի բնականոն կյանքը՝ ստվերելով հեղափոխության բնականոն նպատակը, Ա. Բլեյանը նշեց. «Կա ընդհանուրիս հաղթանակը, որը այս փոփոխությունների հետևողական, խորքային զարգացումն է, միևնույն ժամանակ պետք է բացառենք անհաջողությունը. դա անթույլատրելի է:

ԵՊՀ-ում ընթացող գործընթացի շրջանակում հարգանքի բացակայությունը չեմ կարող ընդունել, բայց միևնույն ժամանակ խնդրի լուծման անհրաժեշտություն կա: Չենք ուզում ոստիկանական երկիր դառնանք, հասարակությունը պետք է ինքն իր մեջ ֆիլտրվի: Ինչո՞ւ պետհամալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմը հանդես չի գալիս, ցույց չի տալիս իր ամբողջ ներուժը: Մեզանում բարձրագույն կրթության փոփոխությունները հետին պլան էին մղվել, դա լուրջ բացթողում էր, և մենք հիմա քաղում ենք դրա պտուղները:

Ես չեմ հավատում, որ այս պրոցեսը թելադրված է, ԵՊՀ-ն պետք է օրինակ ծառայի, պետք է ցույց տա, որ ընդունակ ենք օգտագործել այս հնարավորությունը, արագացնել փոփոխությունները, գնալ խորքային ռեֆորմների և ուսանողությանը, ակտիվ, նախաձեռնող խմբերին ներքաշել այդ գործընթացի մեջ: Չպետք է վախենալ փոփոխություններից: Եվ հանկարծ մենք կզգանք դրա բարերար ազդեցությունը»:

Ա. Բլեյանն անդրադարձավ նաև ԿԳ նոր նախարարի՝ կրթության ոլորտում էլիտարիզմի դեմ հռչակված պատերազմին: Նրա դիտարկմամբ՝ էլիտար կոչված դպրոցները բացվել են օրենքի շրջանակում, խնդիրն այն է, որ այդտեղ այնքան էլ ուշադրություն չի դարձվել հանրակրթությանը, որը հավասարների, բաց հասարակության կրթությունն է: Նրա ծոսքով՝ պետք է այդ դպրոցներին հանգիստ թողնել և ուշադրություն դարձնել բուն հանրակրթության վրա:

«Թեև փոփոխությունը մեզ հանեց լռված վիճակից, բայց ունեմ մտահոգություններ»,- նշեց Բլեյանը՝ հավելելով, որ պարզունակ լուծումները մերժելի են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում