Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 24-ին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Իսրայելական կողմը մտավախություն ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Իսրայելի որոշումն օգտագործել ի շահ իր հաղթանակի:
Նեթանյահուն հետաձգել է նախարարական օրենսդիր հանձնաժողովում նախատեսվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի շուրջ քննարկումը, որը պետք է կայանար կիրակի:











































