Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր թիմակից Գարեթ Բեյլի մասին:
«Գարեթը հիանալի խաղ է ցուցադրում: Սկզբում նա որոշ խնդիրներ ուներ, պարբերաբար անհանգստացնում էին թեթև վնասվածքները: Տարօրինակ չէ, քանի որ նա բաց էր թողել նախամրցաշրջանային պատրաստության մեծ մասը՝ տրանսֆերի հետ կապված պատմությունների հետ:
Բայց հիմա նրա խաղը ստացվում է: Նա հարմարվել է թիմի խաղաոճին: Բեյլը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և մեզ կօգնի տիտղոսներ նվաճել»,- հայտարերել է Ռոնալդուն:







































