Փոփ–արքայադուստր Բրիտնի Սփիրսը տպավորություն է գործել իր երկրպագուների վրա նոր կլիպի համար արված լուսանկարով։ Լուսանկարում նա սպիտակ ատլասե կորսետով է և փայլուն սև վարտիքով՝ երկու կիսամերկ պարողներին փաթաթված։
Երկրպագուներին հիացրել է Բրիտնիի ձիգ կազմվածքը և այժմ նրանք անհամբեր սպասում են տեսահոլովակին։
Հարկ է սակայն նշել, որ հաստատ տեղեկատվություն այն մասին, որ նկարահանումները հենց տեսահոլովակի համար են եղել, չկա։ Սակայն երկրպագուների համար դա ամենահավանական տարբերակն է, քանի որ Apple Pie ալբոմի թողարկումը հենց հաջորդ ամսին է սպասվում։









































