Երջանկությունն ընտրության հարց է: Դա իր օրինակով ապացուցել է YouTube-ում հայտնված տեսանյութի հերոս Շեյն Բըրքան:
Սկզբում նա երևում է հաշմանդամի սայլակին գամված: Հայրը խնամում է նրան, լողացնում, փոխում հագուստը և այլն: Սակայն կյանքի դժվարությունների հանդեպ դրական վերաբերմունքը թույլ է տալիս աշխարհին ջերմանալ նրա հանդեպ ու դառնալ Laughing At My Nightmare (Ծիծաղելով իմ մղձավանջի վրա) ոչ կոմերցիոն կազմակերպության ստեղծման հիմք:
21-ամյա տղան տառապում է ողնաշարի մկանների ատրոֆիայով: Այժմ նրա ստեղծած բարեգործական կազմակերպությունը միջոցներ է հավաքում հիվանդության հետազոտման համար: