ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդի ափերի մոտ, թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել: Զոհվել է 2 մարդ, ևս 2-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է NBC-ն:
Նշվում է, որ Piper PA31 ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ «Իսթ-Հեմփթոն» աերոդրոմից թռչելուց հետո: Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը՝ Լոնգ Այլենդի առափնյա գոտուց 1.5 կմ հեռավորության վրա:
Փրկարարները որոնում են անհետ կորածներին: Վթարի պատճառների մասին չի հաղորդվում:








































