Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի օրակարգ կարող է մտնել հունիսի առաջին կեսին

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթեյնը Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հղած նամակին ի պատասխան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթի օրակարգից հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ իսրայելական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հետ կանչելու մասին լուրերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Քնեսեթի խոսնակին և իր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ:

«Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ-օրինագիծը հետ կանչելու մասին մենք տեղեկացել ենք տեղական մամուլից: Լուրը մեծ հիասթափություն պատճառեց թե՛ հայ համայնքին, թե՛ այստեղ Հայ դատի հարցերով զբաղվողներին և իհարկե՝ Երուսաղեմի հայոց միաբանությանն ու պատրիարքին: Այդ էր պատճառը, որ սրբազանը նամակ ուղարկեց, որում իր հիասթափությունը հայտնեց եւ պահանջեց, որ ճանաչման օրինագիծը հետ վերադարձվի օրակարգ, որովհետեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ պետք է ընդգրկվեր օրակարգում: Պատրիարքը նշել էր, որ օրակարգում ընդգրկելը հրեա ժողովրդի կողմից կատարված ճիշտ եւ բարոյական քայլ կլինի »,- մանրամասնեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Պատրիարքն արդեն ստացել է Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնի պատասխան-նամակը, որտեղ ասվում է, թե տեղական մամուլի հրապարակումները սխալ են, չճշտված լուրեր են պարունակում, և որ խոսնակը Ցեղասպանության ճանաչման մասին հարցը հետ չի քաշել: Խոսնակը նաև նշել է, որ ընդհանրապես նման ծրագիր չկար, որ այս շաբաթ հարցը պետք է օրակարգում լիներ, եւ տեղեկացրել է, որ իրենք սպասում են հարմար ժամանակի, երբ Քնեսեթում մեծամասնություն լինի, և երբ համոզված լինեն, որ ընդունելու համար մեծամասնություն կա, այն ժամանակ էլ օրակարգում կընդգրկեն:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հավելեց, որ նամակի մեջ Իսրայելի օրենսդիր մարմնի խոսնակը հստակ նշել էր, որ ինքը իր ոչ մի խոսքից հետ չի կանգնում եւ վերահաստատել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը բարոյական քայլ կլինի:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նաեւ ուշագրավ դրվագներ փոխանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, ինչը, ըստ նրա, հույս է ներշնչում, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մոտ է: «Հույս ներշնչող այդ հանգամանքներից մեկն այն է, որ երբ մենք հարցը քվեարկության դնելու համար մասնակցեցինք քննարկմանը, հարց էր դրված ոչ թե քննարկումներ կատարել օրինագծի շուրջ, այլեւ՝ այս անգամ ուղղակի ճանաչել այն: Երկրորդ՝ մինչեւ հիմա այս թեմայով տեղի ունեցած բոլոր քննարկումների ժամանակ կառավարությունից ներկայացուցիչ էր ներկա լինում, որոնք փորձում էին Քնեսեթին համոզել օրինագիծը օրակարգից հանել համ ուղարկել Քնեսեթի որեւէ հանձնախումբ՝ այնտեղ քննարկելու: Այս անգամ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Նախորդ տարիներին, երբ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվում էր, երբեք չէր եղել, որ Իսրայելի վարչապետն անդրադառնար այդ քննարկմանը: Այս անգամ քննարկումից օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձավ այս հարցին եւ ասաց, որ արդեն հասել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը: Այս երեք կետերը մեզ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Քնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև հավելեց, որ օրերս տեղեկացել են, որ հնարավոր է Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին: Նա կարծիք հայտնեց, որ այլեւս Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի կողմից քաղաքական շահարկման առարկա չի կարող դառնալ` շեշտելով, որ նրանք հարգանքով պետք է մոտենան Հայոց ցեղասպանության զոհերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում