53-ամյա Կիանու Ռիվսը սկսել է մասնակցել «Ջոն Ուիք» ֆիլմի երրորդ մասի նկարահանմանը, որտեղ խաղալու է նաև 51-ամյա Հոլի Բերին՝ գրում է poepletalk.ru-ն:

Համացանցում միանգամից լուրեր տարածվեցին այն մասին, որ դերասանների միջև աշխատանքային հարաբերությունները հասել են այլ մակարդակի: Հայտնի է, որ Հոլին վերջերս բաժանվել է իր երիտասարդ զուգընկեր Ալեքս Դա Քիդից, իսկ Կիանուն արդեն շատ վաղուց չի ունեցել լուրջ հարաբերություններ:

«Կիանուն տղամարդու նրա տեսակն է: Հոլիին դուր է գալիս, որ նա շատ խորհրդավոր է, ինքնահայեցող և չափավոր: Նա այնպիսին չէ, ինչպես բոլորը: Հոլիի համար դա շատ դուրեկան է»,- հայտարարում են դերասաններին մոտ գտնվող աղբյուրները:








































