Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունը: Վճիռը կհրապարակվի ժամը 15:00-ին:
Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենք ակնկալում են, որ իրենց պաշտպանյալն ազատ կարձակվի:
«Հիմնավոր կասկած բացակայում է, երկու շինծու վկաներ «Յութուբում» տեսնելով դիմակավորված մարդու, ասել են, որ դա ինքն է, բայց անգամ այդ դիմակավորված մարդը ոչինչ չի անում: Սրա հիման վրա մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հիմքով, բայց դա խայտառակություն է, Մարտի 1-ով նման բան չի եղել, նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել»,- նշեց փաստաբանը:









































