Այս տարվա նոյեմբերին կայանալիք ԱՄՆ կոնգրեսի ընտրություններին կմասնակցի նաև 37-ամյա Նաթան Լարսոնը, որը կողմ է ռասիսզմի և մանկապղծության օրինականացմանը։
Լարսոնն Ադոլֆ Հիտլերի գաղափարների կողմնակիցն է։ Մասնավորապես՝ նա մտադիր է վերականգնել սպիտակամորթ ռասսայի «գերակայությունը», չեղարկել մանկական աշխատանային օրենսդրությունը, վերադարձնել հայրիշխանությունը և օրինականացնել մանկահասակ ամուսնությունները։
Նրա նախընտրական ծրագրի համաձայն՝ հրազեն կրելու բոլոր սահմանափակումները պետք է չեղարկվեն, թմրանյութերի շրջանառությունը պետք է օրինականացվի, ինչպես նաև ամբողջ աշխարհում պետք է ավարտվեն ԱՄՆ ռազմական գործողությունները։








































