Համացանցում հրապարակվել են Իրանի նախագահ Հասան Ռուհանիի լուսանկարները, որոնցում նա սպորտային համազգեստով զբոսնում է լեռներում:
Եթե չլինեին լուսանկարների տակ գրված մեկնաբանությունները, ապա Իսլամական Հանրապետության նախագահին հնարավոր չէր լինի տարբերել եվրոպացուց կամ ամերիկացուց՝ հաղորդում է haqqin.az-ը:
Մի շարք փորձագետներ Իրանի նախագահի նոր՝ արևմտյան մարդու կերպարով հանդես գալը դիտարկում են որպես մեսիջ՝ ուղղված միջազգային հանրությանը, որի համաձայն երկիրը փորձում է փոխել մարդկանց հոգեբանությունը, կենսակերպը՝ դրանք դարձնելով արևմտյան:













































