Երեխաները պետք է քաղաքացիական կրթություն ստանան մատղաշ տարիքից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կւոսկացության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Նոր հանգրվանի ենք, նոր երկրի կառուցման նախաշեմին ենք, երեխաները պետք է ստանան ավելի կիրառական կրթություն: Երեխաները պետք է քաղաքացիական կրթություն ստանան մատղաշ տարիքից: Մեր երեխաները պետք է մեծանան անհոգ, իրավունքների գիտակցությամբ, բացերից ավելի պետք է մեր նվաճումների մասին խոսել»,-նկատեց Հովհաննիսյանը:









































