Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառումը

Հունիսի 1, 2018, Երևան. Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի համախմբեց երեխաներին «Հին Երևան. կենդանի հիշողություն» թեմայի շուրջ:

Տոնախմբությունը մեկնարկեց Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ շուրջ 300 դպրոցականներ մասնակցեցին հանրային ինստալացիայի՝  վերապատկերելով դեռևս խորհրդային տարիներին Կասկադ համալիրի առաջին հարթակի տեղում գտնվող «Հին Կասկադ» շատրվանի խճանկարը, որի հեղինակը քանդակագործ Դերենիկ Դանիելյանն էր (1912-1994):

«Հին Երևան. կենդանի հիշողություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է նաև լրացված իրականության (Augmented Reality) հարթակ, որը հնարավորություն է տալիս «կենդանացնել» Դերենիկ Դանիելյանի հեղինակած խճանկարը՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ, դրվագներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաև խճանկարի անիմացիոն տարբերակը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը յուրաքանչյուր տարի մեծ հանդիսությամբ նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս տարի միջոցառումը նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակին և, ներկայանալով նոր ձևաչափով, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Կենտրոնը երեխաներին և բոլոր  այցելուներին  հնարավորություն տվեց մասնակից դառնալու հին Կասկադի պատմության վերակենդանացմանը «Հին Երևան. Կենդանի հիշողություն» հրաշալի նախագծի շրջանակներում, որն իրականություն դարձավ մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ և աջակցությամբ: Շնորհակալ ենք Beeline-ին՝ ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, շարունակական աջակցության համար», – ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Այսօր մենք շատ ուրախ ենք մասնակից լինել Հունիսի 1-ին նվիրված այս գեղեցիկ միջոցառմանը։ Հիանալի է, որ երեխաների պաշտպանության օրը մեր փոքրիկներն անցկացնում իրենց մայրաքաղաքի և մշակույթի պատմությանը ծանոթանալով։ Ինչպես հայտնի է, ամենահզոր զենքը գիտելիքն է, և հետևաբար կիրթ ու զարգացած սերունդը ամենապաշտպանվածն է», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում