Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն երազում է աշխարհի առաջնությանը հաղթանակ տանելու մասին:
«Իմ երազանքն է կարևոր նվաճումներ ունենալ հավաքականի կազմում` աշխարհի առաջնության հաղթող դառնալ: Մենք պետք է ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները: Հուսով եմ` լավագույնների թվում կլինենք:
Մինչև «Մունդիալ-2014»-ի մեկնարկը դեռ բավականաչափ ժամանակ ունենք: Կենտրոնացած եմ ակումբիս ելույթների ուղղությամբ: Ցանկանում եմ հաղթել «Ռեալ»-ի կազմում, այնուհետև կզբաղվեմ Մունդիալով:
Մենք բարդ խմբում ենք: Գերմանիայի ընտրանին առաջնությունների հաղթողի մշտական հավակնորդ է: ԱՄՆ-ի և Գանայի ընտրանիները նույնպես շատ լավ թիմեր են: Մեզ համար կարևոր է հաղթահարել խմբային փուլը, իսկ հետո առաջ կգնանք»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:








































