Ձնաբքերի պատճառով, որոնք կիրակի միաժամանակ իրենց իշխանության տակ են առել ԱՄՆ հարավային և հյուսիսարևելյան շրջանները, չեղյալ են հայտարարվել ավելի քան 2000 ավիաչվերթներ: Եղանակային վատ պայմանները երկրում խլել են առնվազն 5 մարդու կյանք: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Ավիաչվերթների մեծ մասը՝ ավելի քան 1000-ը, չեղյալ են հայտարարվել Դալլասի միջազգային օդանավակայանում (Տեխաս): Դալլասում և դրա շրջակայքում բնության տարերքի զոհն է դարձել առնվազն 3 մարդ: 26-ամյա տղամարդը մահացել է վթարի հետևանքով, երբ նրա մեքենան սառած ճանապարհի վրա սայթաքել է ու բախվել ծառին, 75-ամյա կինը մահացել է իր բակում սառույցի վրա ընկնելու հետևանքով, ևս մեկ բնակչուհի մահացել է փողոցում ցրտահարությունից:










































