«Եվրոմայդանում» «հեղափոխական պարետի» պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր «Ուկրաինայի Եվրոպական կուսակցության» պատգամավոր Նիկոլայ Կատերինչուկը, հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Մենք ներկայումս Ժողովրդական վեչեում ենք: Բոլոր որոշումները կայացվում են Վեչեում: Եվ ես խնդրում եմ բոլորիդ, որ մենք ընտրենք որոշում, որը կդառնա Կիևի վերահսկողության հիմք: Մեզ հարկավոր է Կիևի հեղափոխական պարեկ: Ու այն հարկավոր է այսօր ընտրել: Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը և խնդրեի ձեզ քվեարկել դրա համար»,- բեմից հայտարարել է Կատերինչուկը:
Գործակալության տվյալով՝ «եվրոմայդանի» ներկաները բուռն աջակցություն են հայտնել այդ որոշմանը:
«Հեղափոխությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ այն հաղթում է մայրաքաղաքում, ու մենք այսօրվանից պետք է Կիևում վերահսկենք ամեն փողոց, ամեն բակ, Կիևի ամեն անկյուն»,- նշել է պատգամավորը:
Նա նաև խոստացել է երկուշաբթի «Պոպովին (Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար) դուրս շպրտել իր աշխատասենյակից»:








































