Հայտնի քաղաքական գործիչը մշտապես հրապարակում է իր ստեղծագործությունները, որոնք փաստացի երբեք չեն ցուցադրվել:
ԱՄՆ 43-րդ նախագահի խոսքով՝ նկարչության հանդեպ կիրքը նրա մեջ արթնացել է միայն մի քանի տարի առաջ:
Նախագահի սիրած առաջին բնորդները կենդանիներն էին: Կարճ ժամանակահատվածում նա իր ընտանի կենդանիների մասնակցությամբ 50 կտավ է ստեղծել: Սակայն իրական ցնցումը դեռ առջևում էր: Այս տարվա մարտ ամսին հաքերները կոտրել են Ջորջ Բուշի քրոջ e-mail-ը, որտեղ հայտնաբերել են նախկին նախագահի նոր աշխատանքները: Դրանք վայրկենապես տարածվել են համացանցում: Հանդիսատեսը դրանք ավելի շատ զարմանքով, քան ծափահարություններով ընդունեց:
Որոշ կտավներում նախագահը լոգանք է ընդունում:
Բացի ինքնանկարներից և կենդանիների պատկերներից, նախկին նախագաhը սիրում է նաև բնապատկերներ նկարել:












































