Վրաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տուն-կենտրոն:
Նախքան տուն-կենտրոն այցելելը Նիկոլ Փաշինյանը նախաճաշել է վրացի գործընկերների հետ, նախաճաշին մասնակցել է նաև բիզնես-շրջանակը, որի հետ ներդրումների վերաբերյալ քննարկումներ են եղել:
Թումանյանի մշակութային կենտրոնում Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ու պատվիրակության անդամների համար բեմադրվեց «Բարեկենդանը», ինչին հաջորդեց թեյախմությունը՝ վարչապետի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը կայցելի Ջավախք: Նա կարճատև կանգառներ կունենա Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:








































