Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ մեկ մարդ է զոհվել։ Այս մասին գրում է թուրքական Cumhurriyet պարբերականը։
Հայտնի է, որ Անկարայի Էթիմեզգուտ, Յենիմահալլե, Գյոլբաշը և Չանքայա շրջաններում ջրհեղեղից լուրջ վնասներ է կրել 51 աշխատանքային օֆիս և 9 մեքենա, ջրով են ողողվել մայրաքաղաքի կենտրոնական պողոտաների մեծ մասը։
Նշվում է նաև, որ Անկարայի մերձակայքում գյուղատնտեսական հողատարածքներում աշխատող և վրաններում մնացած 35 աշխատավորներ ջրհեղեցից փրկվել են վերջին պահին՝ փրկարարների օգնությամբ։








































