Իտալիայի Ա Սերիայի առաջնության 15-րդ տուրում Հռոմի «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հանդիպեց «Ֆիորենտինա»-ին:
«Գայլեր»-ն առավելության հասան 2:1 հաշվով և ընդհատեցին առանց հաղթանակների իրենց շարքը: Հիշեցնենք, որ մայրաքաղաքային ակումբը խաղաղ ելքով էր ավարտել իր վերջին 4 հանդիպումները:
«Ռոմա» – «Ֆիորենտինա»` 2:1
1:0 Մայկոն (7′), 1:1 Վարգաս (29′), 2:1 Դեստրո (67′)








































