ԱՄԷ-ում տեղի է ունեցել Շարժայի կայծակնային շախմատի առաջնությունը, որին մասնակցել է 23 երկրի 131 շախմատիստ։ Հայաստանը ներկայացրել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով իր վարկանիշով 4-րդ դասակարգված շախմատիստն էր։
Խաղացվել է 9 տուր, որի արդյունքում Գ․ Սարգսյանը վաստակել է 8 միավոր՝ դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։ Երկրորդ տեղը 7․5 միավորով զբաղեցրել է Ալեքսանդր Մոսկալենկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սալեմ Սալեհը՝ 7 միավորով։