Հարավային Կորեան հայտարարել է սեփական հակաօդային պաշտպանության գոտու ընդլայնման մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երկրի պաշտպանության նախարարությունում պնդում են, որ այն չի վնասի հարևան պետությունների տարածքները:
Միաժամանակ ենթադրվում է, որ այդ միջոցառումը ավելի կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում:
Հակաօդային պաշտպանության գոտու մեջ են մտնում Յոդո, Մարադո և Հոնդո կղզիները, որտեղ այդ գոտին հատվում է չինական համանման գոտու հետ:











































