Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայացած Բրեմենի «Վերդեր»-ի դեմ հանդիպումը:
Մյունխենյան ակումբը 7 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Ռիբերին դուբլ է հեղինակել և գոլային մեկ փոխանցում կատարել: Խաղից հետո ֆուտբոլիստը չէր թաքցնում ուրախությունը` «Բավարիա»-ի հաջողությունների կապակցությամբ:
«Մենք երջանիկ ենք: Պետք է նույն կերպ շարունակենք: «Բավարիա»-ն անհավանական փիլիսոփայություն ունի»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:








































