Երիտասարդ օպերային երգչուհի Անի Պիվազյանը օրերս մշակութային գործիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանում երկար տարիներ մեներգիչների և մեներգչուհիների մենաշնորհ է եղել, և շատերը հնարավորություն չեն ունեցել ներկայանալ արվեստասեր հասարակության լայն շրջանակին:
«Յուրաքանչյուր երգիչ-երգչուհի ծառայում է իր ժողովրդին, և եթե ժողովրդի ամենասիրելի կերպարը առաջարկում է երգել, չպետք է մտածես. «Վա՜յ, ձայնս բացված չէ և այլն», և ավելի լավ էր, որ երգեցի, քան թե մերժեի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Անի Պիվազյանը՝ անդրադառնալով վարչապետի առաջարկով հանպատրաստից իր երգելուն, ինչը դահլիճում հիացմունք առաջացրեց:
Երգչուհին բարձրաձայնելով մշակութային, մասնավորապես երգարվեստի ոլորտում տիրող մենաշնորհի խնդիրը, մասնավորապես նշեց, որ իրեն հնարավորություն չեն տալիս երգելու այն դեպքում, երբ ունի բվականին լավ ձայնային տվյալներ և միջազգային մրցույթներում ունեցել է լուրջ հաջողություններ:
«Ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց իմ միակ ելքը մնացել էր արտագաղթելը, բայց երկրում իրավիճակ փոխվեց, և ես հուսով եմ, որ մշակութային ոլորտում էլ իրավիճակ կփոխվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































