Մեծ Բրիտանիայում սերմնահեղուկի դոնորը խոստովանել է, որ երկար ժամանակ չի համարձակվել կնոջը պատմել, թե ինչով է զբաղվում՝ գրում է Daily Mail-ը:
Մաթեմատիկայի նախկին ուսուցիչ, իսկ հետագայում միկրոավտոբուսի վարորդ Քլեյվը լրագրողներին պատմել է, որ 80 երեխաների հայր է: 62-ամյա բրիտանացին ամուսնացած է, ունի երեք երեխա և վեց թոռ: Նա գենետիկ նյութ է տվել մինչև 2013թ. և մինչև վերջ գաղտնի է պահել այդ փաստը կնոջից:

«Ես նրան չեմ խաբել, պարզապես չեմ ասել այդ մասին: Մի անգամ ես միտումնավոր պահել էի նրա մոտ իմ հեռախոսը, որպեսզի նա ամեն ինչ իմանա»,- խոստովանել է տղամարդը: Նրա խոսքով՝ կինը այնքան էլ ուրախ չի եղել, սակայն ինքը չի պատրաստվում թողնել այդ զբաղմունքը, մինչև «երեխաների քանակը չհասցնի որոշակի սահմանագծի»:









































