Նյու Յորքում ոստիկանների կողմից կանգնեցված մեքենայի վարորդը որոշել է փախուստի դիմել հարվածելով մի քանի մեքենաների: Կատարվածի տեսանյութը հրապարակել է Pix 11-ը:
Վաղ առավոտյան ոստիկանները կանգնեցրել են Ջորջ Լոպեսին Մանհեթենի թաղամասերից մեկում, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է բացել մեքենայի դուռը կամ պատուհանը և սեղմելով գազի ոտնակը մի կողմ է հրել ոստիկանական մեքենան:
Այնուհետև Լոպեսը սկսել է շրջանաձև երթևեկել հարվածելով հարակից մեքենաներին և փորձելով փախուստի դիմել: Ոստիկանության տեղեկացմամբ՝ փախուստի փորձի ընթացքում օրինախախտը վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ մեքենայի: Լոպեսը դուրս է եկել մեքենայից և ձերբակալվել իրենց հետապնդող ոստիկանների կողմից:












































