Ուրբաթ օրը Փարիզում կայացել է արտասովոր աճուրդ: Աճուրդի է դրվել Մաթինյոնյան պալատի մառանից 1400 շիշ գինի: Վերոնշյալ պալատը Ֆրանսիայի վարչապետի նստավայրն է:
Վաճառվել է ընդհանուր առմամբ 173 հազար եվրո արժողությամբ գինի: Ամենաթանկը «Ռոմանե-Կոնտի» գինին էր` պատրաստված 2004-ի բերքահավաքից: Այս գինին, որը պատրաստվում է Բուրգունդիայում, արտադրվում է շատ փոքր ծավալով` տարեկան առավելագույնը 6 հազար շիշ: Այն վաճառվել է 10.5 հազար եվրոյով` 2 անգամ թանկ գնահատված արժեքից: Գնորդը Չինաստանի քաղաքացի է, ով չի ցանկացել հրապարակել իր անունը` գրում է ITAR-TASS-ը:








































