Վրաստանում, բանտարկյալներին ծեծելու և կտտանքների ենթարկելու փաստի հետ կապված, ձերբակալել են երկրի գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Դավիդ Չխատարաշվիլիին: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
Ձերբակալվածը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման մեջ:
Հետաքննությունը, մասնավորապես, պարզել է, որ 2012-ի սեպտեմբերին այն ժամանակ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի և վերոնշյալ Դավիդ Չխատարաշվիլիի կողմից կազմակերպվել է մի քանի բանտարկյալներին ծեծի և կտտանքների ենթարկելը, ինչն էլ տեսագրվել է: Ըստ դատախազության` դա ձեռնարկվել է այն բանից հետո, երբ վերոնշյալ անձինք իմացել են այն մասին, որ Թբիլիսիի N8 բանտի սահմաններից դուրս են բերվել տեսագրություններ, որտեղ տեսագրված է կալանավորներին կտտանքների ենթարկելը:
Նրանց պատվիրած տեսագրություններն իբր պետք են եղել, որպեսզի ցույց տան, թե ինչպես են իրավապահ մարմինները օպերատիվ կերպով բացահայտել կալանավորների հետ դաժան վարվելու փաստերը:








































