Իրանը Կասպից ծովի իր տարածքում անվտանգության գոտի է ստեղծել: Այս մասին հաղորդում է Fars տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ՌԾՈւ-ի հրամանատարությանը:
Իրանը մերձկասպյան այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերի շրջանակներում հետևում է տարածքում կատարվող յուրաքանչյուր շարժմանն ու գործողությանը՝ դրանով իսկ պաշտպանելով իր երկրի շահերը, ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի ՌԾՈւ-ի փոխհրամանատար կոնտրադմիրալ Աֆշինա Ռեզայի Հադադի խոսքերով՝ մերձկասպյան պետությունների կողմից կամքի դրսևորման դեպքում Կասպից ծովում հնարավոր կլինի խաղաղություն և կայունություն հաստատել, և անվտանգության գոտի ստեղծելու Իրանի նախաձեռնությունն այդ նպատակին է ծառայում:
Նրա խոսքերով՝ Իրանը կապերի ամրապնդման համար նավեր կուղարկի այլ մերձկասպյան երկրներ: Նա չի նշել այն պետությունները, ուր նավեր կուղարկվեն, սակայն ասել է, որ դրանք պատրաստ են և մոտ ապագայում արդեն կուղարկվեն:
2013 թ.Իրանի ՌԾՈւ-ի երկու հրթիռակիր նավերը առաջին անգամ ոչ պաշտոնական բարեկամական այցով Ռուսաստան են ժամանել:











































