Arduino պլատֆորմի մշակողներից մեկը՝ Մելիսը, հրապարակել է գծագրեր, որոնցով կարելի է տանը հեռախոս պատրաստել:
Ինչպես գրում է Компьютерра.ru-ն, դրա համար նա օգտագործել է Arduino GSM Shield հավաքածուն, որը թույլ է տալիս այդ կոնստրուկցիայով հավաքված սարքավորմանը GSM ցանցերի միջոցով միանալ համացանցին:
Սարքավորման կաղապարը պատրաստված է հարթատախտակից՝ լազերի միջոցով, սակայն այն կարելի է պատրաստել, ինչից ցանկանաս: Արդյունքոմ ստացվել է շատ պարզ բջջային հեռախոս, որի օգնությամբ հնարավոր է զանգեր ընդունել և զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել և ստանալ, պահել անուններն ու հետևել ժամանակին:
Մելիսի խոսքերով՝ մեկ հեռախոսի ստեղծման համար մոտ 200 դոլար կպահանջվի:







































