ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։
Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։
Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերաժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և “նոր իրողությունններից”։
Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ֊ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։
Ու ցավոք, դրևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին։









































