Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Սեյսմակայունության նորմերին հետևելու դեպքում Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը 5 հազարը չէր գերազանցի»

Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 25 տարի, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն ասաց, որ Սպիտակի երկրաշարժը չէր ունենա այսքան աղետալի հետևանքներ, եթե խորհրդային տարիներին հետևեին շենք-շինությունների կառուցապատման նորմերին:

Նա տեղեկացրեց, որ երկրաշարժից հետո փաստաթղթային առումով մեծածավալ աշխատանք է կատարվել, 1994 թվականին նոր նորմեր են ընդունվել, որոնք լրամշակվել են 2006 թվականին: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, ապա ռիսկի նվազեցման ուղղությամբ գործնական քայլեր արել են միայն հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և մերձակա գյուղերում. «Այս քաղաքներում սեյսմակայուն շենքերը փլուզվեցին, որը կարելի էր վերականգնել, ամրացվեցին, այժմ այստեղ եթե երկրաշարժ լինի, հավանականությունը, որ ընդհանուր փլուզումներ կլինեն, շատ քիչ է»:

Դրա փոխարեն, նրա տեղեկացմամբ, սեյսմիկ ռիսկը շատ բարձր է Երևանում, որովհետև Երևանը հիմնականում կառուցապատվել է Խորհրդային Միության տարիներին, չեն պահպանվել սեյսմակայունության հաշվարկները: Այժմ Երևանի սեյսմիկ ռիսկը կազմում է 9 բալ և բարձր, հետևաբար այդ շենքերի մեծ մասը խոցելի է. «Սերիական կառուցված շենքեր կան, որոնք կարկասապանելային են, կազմում են բնակֆոնդի 15 տոկոսը: Դրանք համատարած փլուզվեցին Գյումրիում: Կան քարե պատերով շենքեր, նույնպես սերիական, կազմում են բնակֆոնդի 30 տոկոսը և էլի վտանգավոր են»:

Խոսելով նորակառույցների մասին` նա նշեց, որ դրանց նախագծերը հաշվարկվում են 9 բալ և ավելի հաշվարկով, աշխատանքները կատարվում են բավարարից բարձր որակով: Փոխարենը` այդ շենքերը կառուցվում են խիտ, ինչը չի թույլատրվում օրենքով: Կառուցապատման վերաբերյալ օրենքում կան դրույթներ, ըստ որոնց՝ բնակության համար պիտանի թաղամասերի կառուցապատման նախագծերը մշակելիս պետք է ձգտել պարզ կառուցապատման՝ հնարավորինս լայն փողոցներով և մարդկանց բնակեցման փոքր խտությամբ, սակայն Երևանի կենտրոնում հակառակ պատկերն է. «Բնակելի թաղամասերի կառուցման դեպքում երկրորդ, երրորդ կարգի գրունտների վրա կառուցապատումը պետք է իրականացվի հիմնականում 4 հարկ հարկայնությամբ: Երևան քաղաքը սեյսմիկ 3-րդ գոտում է, գրունտներն էլ 2-րդ, 3-րդ կարգի են, այսինքն` այդ բարձրահարկերը խիստ վտանգավոր են»:

Վերադառնալով Սպիտակի երկրաշարժին՝ պրն Նամալյանն ասաց, որ նման երկրաշարժերից Ճապոնիայում զոհվում է 50, ամենաշատը՝ 150 մարդ: Մեզ մոտ ևս այդ թիվը կարող էր փոքր լինել, չանցնել 5 հազարը, սակայն պատկերն այլ եղավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում