Wednesday, 24 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի

Հայաստանի նոր իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դրանք տեղի կունենան այս տարվա վերջին, իսկ նախորդ իշխանությունը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ իրենք պատրաստվում են 2022թ. ընտրություններին, երբ պետք է տեղի ունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում նոր և նախորդ իշխանության միջև կոնսենսուս չկա: Կոնսենսուս չկա նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխման հետ կապված:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հանդիպում է խորհրդարանական խմբակցությունների հետ և նրանց առաջարկում ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ըստ Իոաննիսյանի՝ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն առաջարկում է երկու պատգամավորի թեկնածու, աշխատանքային խմբում ներկայացված են լինելու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ընտրական օրենսգրքի բարեփոխման հիմնական նպատակը ռեյտինգային համակարգի վերացումն է: ՀՀԿ խմբակցությունը որը շարունակում է մնալ խորհրդարանական մեծամասնություն, դեմ է նաև այս փոփոխությանը, բայց Ընտրական օրենսգրքի հարցով պատրաստ է քննարկումների: ՀՀԿ-ականները կարծում են, որ այդ քննարկումներով ժամանակ ձգելու միջոց են ու իրենց տրամաբանությամբ ժամանակը աշխատում է իրենց օգտին: Եթե նույնիսկ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի էլ, դա դեռ չի նշանակում, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվեարկություն: «Ելք», «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ ոչ ֆորմալ կոալիցիան խորհրդարանում ունի ընդամենը 47 ձայն, և Ընտրական օրենսգիրքը ընդունելու համար անհաժեշտ է, որ առնվազն 16 ՀՀԿ-ական պատգամավոր ևս կողմ քվեարկեն: ՀՀԿ վերնախավը համոզված է, որ խմբակցությունը այս հարցում պետք է միասնականություն դրսևորի, քանի որ հասկանում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում իրենցից շատերը այլևս ոչ մի հույս չեն ունենալու պատգամավորական մանդատ ստանալ: Մինչդեռ միասնական դիրքորոշում ունենալու պարագայում կարելի է գրեթե չորս տարի պահել արդեն ձեռք բերածը:

Կա տեսակետ, որ գործող Ընտրական օրենսգրքի սահմանադրականությունը կարելի է վիճարկել Սահմանադրական դատարանում: Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանում ընտրությունները անցկացվում են 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Մինչդեռ, որքան էլ որ նախորդ իշխանության ներկայացուցիչները պնդեն, թե ռեյտինգային ընտրակարգը, համամասնականի մի տարատեսակ է, միևնույն է, դա ճիշտ կլիներ, եթե Հայաստանը լիներ մեկ ընտրատարածք: Մինչդեռ 2017թ. խորհրդարանական ընտրություններում փորձարկված համակարգը ավելի շուտ 100 տոկոս մեծամասնական էր, քանի որ Հայաստանը բաժանված էր մեծամասնական ընտրատարածքների: Բայց ինչպես կարելի է Ընտրական օրենսգրքի հակասահմանադրականությունը վիճարկել մի Սահմանադրական դատարանում, որի նախագահը ՀՀԿ ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն է, մի մարդ, որը միաժամանակ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համահեղինակն է: Մի՞թե Հրայր Թովմասյանը կարող է Հրայր Թովմասյանի դեմ վճիռ կայացնել, կարող է Թավմասյանը ընդունել, որ ինքը հակասահմանադրական օրենքի համահեղինակ է:

Սա ամենևին էլ չի նշանակում, որ նոր իշխանությունը դատապարտված է սպասել մինչև 2022թ. հերթական խորհրդարանական ընտրություններ, միայն այն պատճառով, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը անհնար է, կամ որ ՀՀԿ-ական մեծամասնությունը չի պատրաստվում աջակցել նոր իշխանությանը խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում: Ինչպես Հայաստանի նախորդ իշխանությունը, նոր իշխանությունը ևս խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցության հետ կարող է խոսել ուժի կամ սպառնալիքների լեզվով: Սա իհարկե այնքան էլ ցանկալի սցենար չի, բայց այս պահին, կարծես թե, այլընտրանք չկա:

Որպեսզի խորհրդարանում նոր սահմանադրական մեծամասնություն ձևավորվի, ՀՀԿ որոշ պատգամավորներ, կոնկրետ 16 հոգի պետք է հասկանան, որ ՀՀԿ-ին հավատարիմ մնալը հղի է բազմաթիվ քրեական գործերի հարուցմամբ, և ապօրինի հարստացման մեջ մեղադրվելու հեռանկարով: Իսկ դրա այլընտրանքը իշխանության հետ համագործակցելն է: Նիկոլ Փաշինյանը առայժմ գործում է ավելի փափուկ, նա հանդիպում է գործարար ՀՀԿ-ականների հետ, նրանց բացատրում է, որ ի դեմս նոր իշխանության, ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանների: Փաշինյանը ուզում է գործարար թևին պոկել մնացածներից և նրանց բացատրել, որ պետք չէ կառչած մնալ մանդատներից, նոր Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանված կլինեն՝ անկախ մանդատի առկայությունից: Եթե համոզելու տարբերակը չանցնի, նոր միայն գործելու է սպառնալիքը, միայն թե ոչ թե վարչապետի, այլ համաժողովրդական շարժման կողմից: Բայց այս պահին, կարծես թե, սպառնալիքների կարիք չկա:

Որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀԿ-ի ներսում նոր իշխանության հենարանը հենց գործարարներն են, որովհետև նոր իշխանությունը նրանց կարող է խոստանալ և ապահովել օրինական բիզնեսի և փող աշխատելու շահավետ պայմաններ, ինչը ավելին է, քան պատգամավորի մանդատը: Աշնանը մենք ականատեսը կլինենք թավշյա հեղափոխության երկրորդ արարին, որը կլինի ՀՀԿ-ական մոնոլիտի փլուզման ձևով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում