Ռեփեր Ջեյ Զին դարձել է առաջատար 2013թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակների անվանակարգերի թվով, ասվում է մրցանակի կազմկոմիտեի կայքում:
Ջեյ Զին հավակնում է հաղթել 9 անվանակարգերում: Քենդրիք Լամարը, Ջասթին Թիմբերլեյքը, Ֆարել Ուիլյամսը ու Macklemore & Ryan Lewis դուետը մրցանակի են առաջադրվել 7 անվանակարգում:
Թեև Ջեյ Զին բացարձակ առաջատար է անվանակարգերի թվով, նա կարող է մրցանակի հույս ունենալ միայն «ժանրային» անվանակարգերում, որոնք «Գրեմմիում» համարվում են պակաս հեղինակավոր: 3 հիմնական անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» ու «Տարվա ալբոմ», երգիչն առաջադրված չէ:
Ամենահեղինակավոր անվանակարգերում Ջասթին Թիմբերլեյքը ևս առաջադրված չէ:
«Գրեմմիի» 56-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսում 2014թ. հունվարի 26-ին:







































