Նոր Հարավային Ուելսում (Ավստրալիա) նկարահանված տեսանյութը ցույց է տալիս, որ նույնիսկ այդ երկրի բնակիչների համար կենգուրուի հետ հանդիպումը կարող է անսպասելի լինել։
Այս կենդանին, առաջնորդվելով միայն իրեն հայտնի շարժառիթներով, ցատկելով եկել է մարզադաշտ և իր ամբողջ հմայքով ներկայացել է խաղացողներին և հանդիսատեսին։
Ճիշտ է, կենգուրուն երկար չի ուրախացրել ականատեսներին. նա արագ հեռացել է, այնպես որ ռեգբիի խաղը արդեն մի քանի վայրկյան անց վերսկսվել է։









































