Լոռու մարզի ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը ճանաչելիություն է բերում Հայաստանին. սա արտաքին քաղաքականության համար նաև գործիք է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը բերելու է Հայաստանում առկա հսկայական տաղանդի համալրմանը. «Մեզ համար կարեւոր գործառույց է ցուցադրել այն յուրահատկությունը, որով մենք առաջ ենք տանում մեր զարգացման օրակարգը: Ստեղծագործ կրթության գաղափարախոսությունը Հայաստանում կիրառական արտահայտություն ունի, որոնցից մեկն այստեղ է: Ինովացիոն կրթության հայեցակարգը եւ դրա կիրառումը Հայաստանում շոշափելի են: Սա նաեւ Հայաստանը ճանաչելու միջոց է: Կարեւոր է, որ Հայաստանը ճանաչելի է նաեւ իր հսկայական մտավոր ներուժով եւ սա գործիք է արտաքին քաղաքականության մեջ՝ բարձրացնելու Հայաստանի բրենդը»,-ընդգծեց ԱԳ նախարարը:











































