Գազայի հատվածի սահմանին իսրայելցիների ու պաղեստինցիների կրկին բախումներ են սկսվել, հաղորդում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Գազայի հատվածի սահմանին կրկին հազարավոր պաղեստինցի ցուցարարներ են հավաքվել՝ պահանջելով թույլ տալ իրենց վերադառնալ հրեաների կողմից բռնազավթված տարածքներ:

Հայտնի է, որ իսրայելցի զինծառայողները նրանց ուղղությամբ կրակ են բացել, ինչպես նաև արցունքաբեր գազ կիրառել: Տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածի սահմանին ցույցերն ու բողոքի ակցիաները սկսվել են մարտի 30-ից: Դրանք ուղեկցվել են արյունալի բախումներով, որոնց հետևանքով զոհվել է 110-ից ավելի պաղեստինցի:

Ցուցարարներն Իսրայելի իշխանություններից պահանջում են իրենց հնարավորություն տալ վերադառնալ այն բռնազավթված տարածքները, որոնք պաղեստինցիները կորցրել են 1948-ին Իսրայել պետության հիմնադրումից հետո:













































