Ստամբուլի ոստիկանության կողմից կատարված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության 51 անդամներ՝ հաղորդում է trend.az-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Զեկույցում նշվում է, որ ահաբեկիչներին ձերբակալելու գործողությունները անցկացվել են Ստամբուլի 16 շրջաններում:

Կալանավորվածների թվում կան օտարերկրացիներ, որոնց քաղաքացիությունը չի հրապարակվում:
Նշենք, որ մայիսի 15-ին Ստամբուլում ձերբակալվել էր ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ևս 54 անդամ, իսկ ապրիլի 28-ին՝ 41 անդամ:









































