Իսրայելը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել `կանխելու համար Իրանի ռազմական ամրապնդումը Սիրիայում և Սիրիան որպես հրեական պետության վրա հարձակման համար հարթակ դարձնելը՝ գրում է trend.az-ը՝ հղում կատարելով էկոլոգիայի և Երուսաղեմի հարցերով նախարար Զեև Էլկինի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև Սիրիայի իշխանությունների համար:
«Իրանը փորձում է Սիրիան վերածել Իսրայելի վրա հարձակումների հարթակի: Վերջերս Իսրայելի վրա ավելի քան 30 հրթիռ է արձակվել Սիրիայից: Իհարկե, նման իրավիճակի հետ Իսրայելը չի կարող հաշտվել …», – ասել է Էլկինը:
Նա նշել է, որ Իրանի գործողությունները ի վերջո խաթարում են Սիրիայում կայունությունը:










































