Սիրիայի ընդդիմադիր ազատ բանակը հրաժարվել է մասնակցել «Ժնև-2»-ին, եթե միջազգային հանրությունից Ասադի հրաժարականի վերաբերյալ երաշխիքներ չստանա: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Նշվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդում պետք է քվեարկություն տեղի ունենա, որտեղ կորոշեն` արդյո՞ք անհրաժեշտ է կառավարական ռեժիմի հակառակորդներին մասնակցել համաժողովին:
Հիշեցնենք, որ «Ժնև-2» միջազգային համաժողովը նախատեսված է անցկացնել 2014-ի հունվարին:











































