Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գտնվել է Ազատ գետում անհետացած աղջկա դին

Այսօր՝ հունիսի 17-ին ժամը 14:40-ի սահմաններում ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Հրազդանի և Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատներն հայտնաբերել են դեռևս երեկ Գառնու ձորով հոսող Ազատ գետում անհետացած աղջկա դիակը:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, հունիսի 16-ին ժամը 23:00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է տվել Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ 35-ամյա Էդգար Սարգսյանն և հայտնել, որ իր ծանոթ Ծովինար Ղազարյանին Ազատ գետը քշել-տարել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 35-ամյա Էդգար Սարգսյանը, Ծովինար Ղազարյանը (20-21 տարեկան), 33-ամյա Գնել Հելոփյանը (վերջինս աշխատում է «Օրրան» բարեգործական դպրոցում որպես ուսուցիչ), 36-ամյա Արտեմ Ղազարյանը, Չարենցավանի բնակիչ 24-ամյա Վիգեն Ավդալյանը այցելել են Գառնիի ձոր և փորձել են փչովի նավակով նավարկել Ազատ գետում:

Անցնելով 600 մետր տարածություն, նավակը շրջվել է, որի հետևանքով, Ծովինար Ղազարյանին գետի հոսանքը քշել-տարել է:

Մինչև գիշերվա ժամը 01:00-ն Արարատի և Կոտայքի մարզերի փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարել, ապա որոնումները շարունակել են այսօր առավոտյան: Քիչ առանջ նրանք գետում վերջապես, հայտնաբերել են Ծ. Ղազարյանի դին:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, որպեսզի ջրախեղդ եղած աղջկա մարմինը տեղափոխվի դիահերձարան:

Դեպքի վայրում փրկարարների որոնողական աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գեղամ Գրիգորյանը: Այստեղ էին նաև ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչն ու փորձագետը, նաև Արարատի փրկարար ծառայության աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում