ԱՄՆ Ջորջիա նահանգում բնակվող պլաստիկ վիրաբույժ Վինդել Դևիս Բոութեն վիրահատությունների ժամանակ նկարահանված ավելի քան 20 տեսահոլովակ է հրապարակել սոցցանցերում, որոնք աշխատանքի ընթացքում թույլ չեն տվել կենտրոնանալ, գրում է The Daily Mail-ը։
Բժիշկը վիրահատել է հիվանդներին՝ երգելով ու պարելով հիփ-հոփ երաժշտության ներքո: Կնոջը թվում էր, որ դրանում որևէ վատ բան չկա, սակայն մի օր «երաժշտական վիրահատությունը» ողբերգությամբ ավարտվեց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Դևիս Բոուտեին է դիմել 54-ամյա Իկլիմա Կոռնելիուսը՝ հարսանիքից առաջ որովայնի հատվածի ճարպը հեռացնելու համար: Ութ ժամ վիրահատելուց հետո կնոջ սիրտը կանգ է առել: Պարզվել է, որ բժիշկը սխալ դեղորայք է օգտագործել անզգայացման համար: Քանի որ իր աշխատաեսնյակում հիվանդների վերակենդանացման համար սարքեր չեն եղել, բժիշը շտապ օգնություն է կանչել։
Հիվանդանոցում պարզվել է, որ կնոջ ուղեղը վնասվել է թթվածնի պակասի պատճառով։ Նրա կյանքը հաջողվել է փրկել, սակայն Կոռնելիուսը հաշմանդամ է մնացել։ Կնոջ հարազատները Բոուտեի դեմ դատական հայց են ներկայացրել։









































