Philips և Samsung Electronics ընկերությունները հայտարարել են, որ այս շաբաթ մրցակցության կանոնների խախտման կասկածանքով հետաքննության շրջանակներում իրենց գրասենյակներ են այցելել Եվրահանձնաժողովի աշխատակիցները, հաղորդում է Reuters գործակալությունը: Ընկերությունների ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք Եվրահանձնաժողովի հետ համագործակցել են և աջակցել են դրան:
Եվրահանձնաժողովը նախկինում հայտարարել էր, որ կազմակերպության պաշտոնատար անձինք խուզարկել են էլեկտրոնային և կենցաղային տեխնիկա արտադրող և դիստրիբյուտոր որոշ ընկերությունների գրասենյակները: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ գների բարձրացման նպատակով այդ ընկերությունները «դավադրություն են կազմակերպել»:
Եվրոպական կարգավորողը չի մասնավորեցրել, թե հատկապես որ ընկերությունների հանդեպ է այդ գործով հետաքննություն սկսվել:









































